Ադրբեջանում կարանտինի հատուկ ռեժիմը երկարաձգվեց մինչև սեպտեմբերի 1-ը

59

Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են երկրում կարանտինային հատուկ ռեժիմը: Համապատասխան հրամանագիրը հինգշաբթի օրը ստորագրել է վարչապետ Ալի Ասադովը:

«Երկրում կորոնավիրուսային վարակի տարածումը և դրա հնարավոր հետևանքները կանխելու համար Ադրբեջանի Հանրապետությունում կարանտինային հատուկ ռեժիմի գործողության ժամկետը երկարացնել մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ի ժամը 06:00-ն», ասվում է կառավարության կայքում հրապարակված փաստաթղթում։

Ավելի վաղ երկրում կարանտինի հատուկ ռեժիմի գործողության ժամկետը սահմանվել էր մինչ օգոստոսի 1-ը: