Checkmate կործանիչի առաջին թռիչքը տեղի կունենա 2023 թվականին

117

Checkmate նոր թեթև միաշարժիչ կործանիչի առաջին թռիչքը տեղի կունենա 2023 թվականին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, MAKS-2021-ում ինքնաթիռի շնորհանդեսին այդ մասին հայտարարել է Ինքնաթիռաշինության միացյալ կորպորացիայի ղեկավար Յուրի Սլյուսարը:

Ըստ նրա, մինչ այդ անհրաժեշտ է աշխատանքներ իրականացնել թռիչքին պատրաստվելու համար, լրացնել ու իրականացնել ցամաքային փորձարկումների ամբողջական համալիր: Ռոստեխի Ինքնաթիռաշինության միացյալ կորպորացիան նախատեսում է 2026 թվականին սկսել միաշարշիչ թեթև մարտավարական կործանիչի զանգվածային արտադրությունը: