Վարանդայում հայտնաբերվել է ևս 3 աճյուն

12

Արցախի ՆԳՆ արտակարգ իրացիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն:

Նախնական տվյալներով զոհվածները ռազմագործողությունների մասնակիցներ են:

Աճյունները ՀՀ տեղափոխելուց հետո՝ ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 21-ը ներառյալ՝ Ադրբեջանի բռնազավթած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1583 աճյուն, որից 27-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են: