Սիրիան ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջել է վերջ դնել Իսրայելի ագրեսիվ գործողություններին

50

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումը Հալեպի շրջակայքի վրա և պահանջում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միջոցներ ձեռնարկի նման ագրեսիվ գործողությունների կրկնությունը կանխելու համար: Արաբական հանրապետության արտաքին գործերի նախարարությունը SANA-ին փոխանցված հայտարարության մեջ նշել է, որ օդային հարվածները հասցվել են Հալեպից հարավ-արևելք Էս-Սաֆիր շրջանում գտնվող ցամաքային թիրախներին:

«Իսրայելը չի ​​կարողանա իր հարվածներով ահաբեկչական խմբավորումները փրկել սիրիական զորքերից կրելիք անխուսափելի պարտությունից», ասվում է հայտարարության մեջ:

Սիրիայի արտգործնախարարությունը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին «գիտակցել Մերձավոր Արևելքում խաղաղության պահպանման իր պատասխանատվությունը և դատապարտել Իսրայելի ագրեսիվ հարձակումները, որոնք խախտում են միջազգային հանրության բանաձևերը»: