Ռոստեխը կստեղծի վիրուսներից օդի մաքրման եզակի համակարգ

63

Ռուսական «Ռադիոէլեկտրոնային տեխնոլոգիաները» (Ռոստեխի մաս) Միջազգային տիեզերակայանի համար կստեղծի օդի մաքրման եզակի համակարգ՝ ապահովելով գրեթե 100% պաշտպանություն բոլոր վիրուսներից: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կոնցեռնի գլխավոր տնօրեն Նիկոլայ Կոլեսովը:

«Ռադիոէլեկտրոնային տեխնոլոգիաները»-ը մշակել է «Տիոկրաֆտ» օդի մաքրման եզակի համակարգ, որն ամբողջությամբ քայքայում է վիրուսները: Այս համակարգն արդեն գնում են Ռուսաստանի գերատեսչությունները։ Բացի դրանից, այն արտահանվում է: