Պարզ հարցեր՝ օրվա իշխանական խմբակին

76

1 2020 թվականի դեկտեմբերի համեմատ, 2021 թվականի հունիսին սննդամթերքի միջին գներն աճել են 5,4 տոկոսով (https://www.armstat.am/file/article/cpi_06_2021-arm.pdf, էջ 33), սակայն ՀՀ դրամն արժևորվել է շուրջ 10 տոկոսով։ Այս դեպքում՝ ինչո՞ւ են շարունակական աճում սննդամթերքի գները, հատկապես՝ ներմուծվող առաջին անհրաժեշտության ապրանքներինը, որի միջին տեմպը մեր երկրում շուրջ 2 անգամ գերազանցում է միջազգային շուկաներում արձանագրվածին։

2 2020 թվականի հունիսի համեմատ, 2021 թվականի հունիսին սննդամթերքի միջին գներն աճել են տոկոսով (https://www.armstat.am/file/article/cpi_06_2021-arm.pdf, էջ 5), իսկ այս ընթացքում չեն ավելացել թոշակների, անապահովության նպաստների, նվազագույն աշխատավարձի չափերը։ 2021 թվականի հունվար-մայիսին, 2020 թվականի հունվար-մայիսի համեմատ, միջին աշխատավարձն էլ աճել է սննդամթերքի գնաճից 2 անգամ պակաս չափով՝ ընդամենը 4,4 տոկոսով (https://www.armstat.am/file/article/sv_05_21a_142.pdf, էջ 77):

Այսինքն՝ քաղաքացիների իրական եկամուտները հետևողականորեն նվազում են, իսկ մեր երկրի տնտեսության ազատ անկումը շարունակվում է։

Այսպիսով հարցը․ «Այս մասին զեկուցե՞լ են «վոժդին»։ Մտածու՞մ է, թե՞ ․․․»։

Թադևոս Ավետիսյան

Yerkir.am