Մեկ ձեռքով կրակում են, մյուսով՝ նոր հողեր հանձնում Ադրբեջանին

194

Սյունիքի մարզի Տեղ գյուղի համայնքապետ Ներսես Շադունցը նախօրեին հայտարարել է, որ երկու օր առաջ ինչ-որ եռակողմ բանակցություններ են եղել, որից հետո ՀՀ ինքնիշխան տարածքի մի հատված՝ մոտ երկու կիլոմետր խորությամբ, հանձնվել է Ադրբեջանին։

Ըստ Շադունցի, թշնամուն հանձնված հողերը պատկանում էին գյուղացիներին, որոնք չեն էլ իմացել, որ իրենց հողատարածքներն արդեն հանձնված են Ադրբեջանին։

Վերոնշյալ բանակցությունների մասին հայկական կողմը որևէ պաշտոնական տեղեկություն չի հայտնել հանրությանը։ Ըստ ամենայնի, ՀՀ իշխանությունները պարզապես օգտվել են այն հանգամանքից, որ ժողովրդի ուշադրությունը կենտրոնացած էր Նախիջևանի ուղղությամբ տեղի ունեցող զարգացումների վրա, և այդ «աղմուկի տակ» Սյունիքի ևս մեկ կտոր փոխանցել թշնամուն։

Ահա և ստացվում է, որ մեկ ձեռքով կրակում են իրար վրա, իսկ մյուս ձեռքով՝ հողեր հանձնում Ադրբեջանին։ Ահա այսպիսի «ներդաշնակություն»…