Հնդկաստանում արձանագրվել է թռչնագրիպից մարդու առաջին մահը

64

Թռչնագրիպից մարդու առաջին մահը գրանցվել է Հնդկաստանում: Ինչպես այսօր հաղորդում է The Times of India՝ երեքշաբթի օրը 11-ամյա տղա է մահացել: Պարբերականի տեղեկություններով՝ երեխան հուլիսի 2-ին բարձր ջերմությամբ ու հազով հիվանդանոց է տեղափոխվել:

«Մենք կարծում էինք, որ նա հիվանդ է COVID-19-ով: Բայց հետագա ուսումնասիրությունները պարզեցին, որ տղան տառապում է «թռչնագրիպ» կամ «հավի գրիպ» վիրուսից առաջացած վարակից», մեջբերում է հրատարակությունը աղբյուրին:

Վերջին 15 տարիների ընթացքում Հնդկաստանը թռչնագրիպի մի քանի բռնկում է ունեցել: Այնուամենայնիվ, երկիրը դեռ պաշտոնապես չի արձանագրել այս հիվանդության պատճառով մարդկանց մահվան դեպքեր: Հանրային առողջության մասնագետները անհանգստացած են այս իրավիճակից։