«Բրավո». Ռոբերտ Քոչարյանի արձագանքը` Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարար նշանակելու մասին

28

Բանակի ներսում էական ոչինչ չի կատարվում: Այս մասին «5-րդ ալիք», «Երկիր», Հայկական 2-րդ հեռուստաալիք հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում հայտարարել է հայկական երկու հանրապետությունների նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Ավելի շատ խոսակցություններ է գնում ինչ-որ ռեֆորմների մասին, հնարավոր քայլերի մասին,   բայց մինչ այսօր մենք չգիտենք մեր կորուստների մասին, եւ մարդկային հստակ թիվը չի հրապարակվել եւ նյութական կորուստների մասին: Մենք չգիտենք` ինչ ծրագրեր են իրականացվում բանակը վերականգնելու համար, բանակի մարտունակությունը եւ չեմ կարծում, որ սա իշխանության համար համար 1 խնդիր է, չի երեւում  ոչ մի քայլերից, սկսած կադրային քայլերից ի դեպ, որ սա իշխանության համար համար 1 խնդիր է»,-ասաց նա` հավելելով, որ այս վիճակը շարունակվում է նույնիսկ հետընտրական շրջանում:

Լրագրողների հարցին, թե ինչ կարծիք ունի վերջին պաշտոնանկությունների եւ նշանակումների հետ կապված, երկրորդ նախագահը հարցրեց, թե ում անունն է շրջանառվում Պաշտպանության նախարարի պաշտոնում եւ լսելով Արշակ Կարապետյանի անունը, այսպես արձագանքեց. «Բրավո, շնորհավորում եմ, մենք շատ արագ ունենալու ենք մարտունակ բանակ: Այսպես ասենք նույն կարտերի կալոդը  այսպես խառնում են եւ այդ կալոդից ինչ-որ դեմքեր են քաշում»:

Քոչարյանը ասաց, որ ինքը չի կարծում, որ պետք է լուրջ վերաբերվել նման կարգի փոփոխություններին, եւ սա ընդամենը փոփոխություն է փոփոխության համար:

News.am