Բողոքի ակցիա` Քաջարանում. պահանջում են ազատ արձակել Մանվել Փարամազյանին

15

Սյունիքի Քաջարան համայնքում բողոքի ակցիա է ընթանում, որտեղ մասնակիցները պահանջում են ազատ արձակել իրենց համաայնքապետ Մանվել Փարամազյանին:

Նրանք պարզել են պաստառներ, որի վրա գրված է. «Մանվել Փարամազյանն ազատաՄԱՐՏԻԿ է, Մանվել Փարամազյանն ազատաԶՐԿՎԱԾ է», « Պատերազմող երկրում ազատամարտիկը բանտարկվում է միայն հոգուտ թշնամու»:

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց. «Մեր երկիրը պատերազմի մեջ է, Սյունիքի համայնքապետերը իրենց ազատամարտիկի ոգով կամավոր մեկնել են առաջնագիծ: Պատերազմող երկրում պահանջվում է առաջին հերթին միասնություն, բայց ի՞նչ ենք տեսնում: Փոխանակ այստեղ միասնություն տիրի, տեղի են ունենում նորից պառակտում, նորից քաղաքական հետապնդումներ:  Պատերազմող երկրում ազատամարտիկը բանտարկվում է միայն հոգուտ թշնամու: Ձերբակալելով Սյունիքի համայնքապետերին, նրանք առաջինը կպնում են ժողովրդի անվտանգությանը»:

Մեկ ուրիշ մասնակից էլ նշեց, որ այս պայմաններում ճիշտ չէ ազատազրկել մի մարդու, ով իսկական սյունեցի է: Մեր քաղաքը տխուր է առանց Մանվել Փարամազյանի, մենք սպասում ենք նրա ազատությանը: Մանվել Փարամազյան, մենք քո կողքին ենք»:

Ելույթներից հետո ակցիայի մասնակիցները երթ իրականացրեցին Քաջարանի փողոցներում:

News.am