Ավարտվել են Պուտինի ու Ալիևի բանակցությունները

53

Կրեմլում ավարտվել են ռուս-ադրբեջանական բանակցությունները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի երեկոյան Կրեմլում ընդունել է իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևին: Հանդիպումը տևել է մոտ երկու ժամ: Ղեկավարները քննարկել են տնտեսական համագործակցության, կորոնավիրուսի դեմ պայքարի, պատվաստանյութերի համատեղ արտադրության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցեր: Պուտինը նաև շնորհավորել է իր գործընկերոջը Կուրբան բայրամ տոնի առթիվ: