ԱՄՆ-ն օդային հարված է հասցրել Սոմալիում ահաբեկչական խմբավորմանը

121

ԱՄՆ-ի աֆրիկյան հրամանատարությունը, Սոմալիի կառավարության հետ համաձայնեցմամբ, ավիահարված է հասցրել «Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորմանը: Պենտագոնի ներկայացուցիչ Սինդի Քինգը Agence France Press-ին (AFP) հայտնել է, որ Սոմալիի ուղղությամբ օդային հարվածն առաջինն էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից ի վեր:

«Հրամանատարության նախնական գնահատման համաձայն՝ այս ավիահարվածի արդյունքում ոչ մի խաղաղ քաղաքացի չի տուժել և չի զոհվել», ասել է Քինգը: Նա ավելացրել է, որ գործողության արդյունքների վերջնական գնահատումը բարդանում է Սոմալիի ուժերի և «Աշ-Շաբաբ» գրոհայինների միջև շարունակվող մարտերի արդյունքում: