ԱՄՆ-ը Վրաստանում ռազմական տեխնիկա է տեղակայել Agile Spirit 2021 զորավարժությունների համար

116

Ռումինիայից Վրաստան է բերվել ԱՄՆ-ի բանակի 173-րդ դեսանտա-հետևակային բրիգադին և ԱՄՆ բանակի 18-րդ ռազմական ոստիկանության բրիգադին պատկանող ռազմական տեխնիկա՝ մասնակցելու Agile Spirit 2021 բազմազգ զորավարժություններին, որոնք անցկացվելու են հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը: Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել են հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Agile Spirit 2021 բազմազգ զորավարժությունները Վրաստանում կանցկացվեն տասներորդ անգամ: Ակնկալվում է, որ այս տարի դրանց կմասնակցեն 2500 զինծառայողներ Ադրբեջանից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Վրաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Կանադայից, Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Ուկրաինայից և Էստոնիայից: Նրանցից ավելի քան 1,5 հազարը վրացի զինծառայողներ են, 700-ը՝ ամերիկացի: