Ալիեւն ու Պուտինը հանդիպման ընթացքում աննշան տեղ են հատկացրել Արցախին առնչվող հարցին

22

Օրերս Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցից հետո Ռուսաստանի մայրաքաղաքում էր Ադրբեջանի նախագահը։ Պուտինն ու Ալիեւը ունեցել են աշխատանքային հանդիպում։

Մինչ հանդիպումը, Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ղեկավարների հանդիպման օրակարգում է նաեւ Արցախին առնչվող հարցերը: Սակայն պաշտոնական-արարողակարգային տեսանյութում Ալիեւն ու Պուտինը շատ աննշան տեղ են հատկացրել այդ թեմային՝ բավարարվելով երախտագիտության փոխադարձ խոսքերով։

Պուտինն էլ Ադրբեջանի նախագահին տեղեկացրել է, որ առաջիկայում Բաքու է ժամանելու պաշտոնական միջգերատեսչական մեծ պատվիրակություն։

Ի տարբերություն Պուտինի, Ալիեւն այս հանդիպման առիթն օգտագործել է Ռուսաստանի մուսուլմաններին շնորհավորելու կրոնական՝ Ղուրբան Բայրամի տոնի առիթով։