Ադրբեջանը Շուռնուխում ակտիվ ինժեներական աշխատանքներ է իրականացնում

40

Ադրբեջանցի զինվորականներն ակտիվ ինժեներական աշխատանքներ են իրականացնում Շուռնուխի այն հատվածում, որն անցել է իրենց վերահսկողության տակ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց գյուղապետ Հակոբ Արշակյանը:

«Իրենց վերահսկողության տակ մնացած գյուղի հատվածում բոքսեր են տեղադրում, մի բարձունք ունենք, դրա վրա պոստ են տեղադրում», – ասաց Արշակյանը:

Գյուղապետը վստահ է, որ այդ ամենը հենց այնպես տեղի չի ունենում և Ադրբեջանն ինչ–որ բանի է պատրաստվում։

Նրա խոսքով ՝ ամեն գիշեր Շուռնուխին մոտ գտնվող գյուղի տարածք ադրբեջանական մեքենաների շարասյուն է մտնում (7-8 մեքենա)։