Ֆրանսիան հետաքննում է Pegasus-ի կիրառմամբ գաղտնալսումները

63

Ֆրանսիան հետաքննություն է սկսել՝ կապված իսրայելական Pegasus էլեկտրոնային լրտեսական համակարգի միջոցով իր լրագրողների խոսակցությունների գաղտնալսման փաստերի հետ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են երկրի կենտրոնական դատախազությունից:

Հետաքննությունն անցկացվում է իսրայելական գաղտնալսման համակարգն օգտագործած մի շարք երկրների կողմից օրենքները խախտելու կասկածանքով: Մասնավորապես, խոսքը անձնական կյանքին միջամտելու, նամակագրության գաղտնալսման, հանցավոր խմբավորում ստեղծելու մասին է:

Ավելի վաղ Forbidden Stories կազմակերպությունը և աշխարհի 17 լրատվամիջոցներ հետաքննություն էին հրապարակել`պնդելով, որ մի շարք երկրներ լրտեսում են աշխարհի մեծ թվով մարդկանց`օգտագործելով բջջային հեռախոսներ լրտեսող իսրայելական ծրագրեր՝ մշակված NSO Group-ի կողմից: