Ֆրանսիայում կասեցվել է պատվաստումների կեղծ վկայագրեր վաճառող խմբի գործունեությունը

64

Փարիզի Իլլ-դե-Ֆրանս շրջանի ոստիկանությունը կասեցրել է հանցավոր խմբի գործունեությունը, որը վաճառում էր կեղծ փաստաթղթեր, որոնք նրանց թույլ են տալիս կորոնավիրուսի համաճարակի ընթացքում մուտք ստանալ հասարակական վայրեր: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է France Info ռադիոկայանը՝ հիմնվելով Բոբինյի քաղաքի դատախազությունից ստացված տեղեկատվության վրա:

Բանյոլե քաղաքում ուրբաթ օրը կազմակերպված հանցավոր խմբերի հարցերով զբաղվող աշխատակիցները բերման են ենթարկել մի մարդու, ում մոտ հայտնաբերվել են 40 վկայագրեր, որոնցում հաստատվում է COVID-19-ի դեմ պատվաստված լինելը, ինչպես նաև մի քանի հազար եվրո: Նա հրաժարվել է բացատրել, թե որտեղից են դրանք:

Այս վկայագրերում պարունակվող տեղեկատվությունը հնարավորություն է տվել կապ հաստատել Լ՛Է-լես-Ռոզ քաղաքի դեղատների աշխատողների և պատվաստումների տեղական կենտրոնի հետ: Պարզվել է, որ նրանք վկայականներ էին վաճառում 250 եվրոյով: