Ստուգայց զորամասերից մեկի պահպանության գոտու մարտական հենակետերում

14

Կատարված ինժեներական աշխատանքներն ու դիրքերի կահավորման պայմանները ստուգելու նպատակով հուլիսի 20-ին ինժեներական ծառայության պետի ուղեկցությամբ աշխատանքային խումբը շրջել է 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի պահպանության գոտու մարտական հենակետերում, գնահատել կատարված աշխատանքները, մատնանշել թերությունները եւ ծառայության հետագա ընթացքի կազմակերպման վերաբերյալ հրահանգավորել դիրքերի ավագներին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։