Ռուսաստանը Թուրքիային կմատակարարի Ս-400-ների լրացուցիչ խմբաքանակ

83

«Ռոսօբորոնէքսպորտ»-ը («Ռոստեխ» պետական կորպորացիայի մի մասը) նախագիծ կպատրաստի առաջիկա ամիսներին Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համալիրների լրացուցիչ խմբաքանակ մատակարարելու համար. հայտնում է կազմակերպության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը։

«Անցկացվում են վերջնական խորհրդակցություններ, ձևավորվել է ֆինանսական մոդել, ձևավորվել է այս նախագծում տեխնոլոգիական համագործակցության ծրագիր, ուստի մենք ակնկալում ենք, որ այս նախագիծը կավարտենք առաջիկա ամիսներին»,- Միխեևին մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Ավելի վաղ Թուրքիան պատրաստակամություն էր հայտնել Ռուսաստանից գնել Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի երկրորդ խմբաքանակը՝ տեխնոլոգիայի փոխանցման պայմանով:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնը Անկարային առաջարկել է 100 միլիարդ դոլարի դիմաց հրաժարվել Ս-400-ից, բայց Թուրքիան դրան չի համաձայնել: