Պուտինը ահաբեկչության կապակցությամբ ցավակցություն է հայտնել Իրաքի նախագահին

57

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրաքի նախագահ Բարհամ Սալեհին Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքների կապակցությամբ:

«Կուրբան բայրամ տոնի նախօրեին իրականացված տասնյակ խաղաղ բնակիչների, այդ թվում` կանանց և երեխաների սպանությունը ցնցող է իր դաժանությամբ և ցինիզմով: Մենք խստորեն դատապարտում ենք այդ վայրագությունը և հուսով ենք, որ դրա կազմակերպիչները և կատարողները կստանան իրենց արժանի պատիժը», ասվում է ՌԴ նախագահի հեռագրում, որը հրապարակվել է այսօր Կրեմլի կայքում:

Նախագահը վերահաստատել է Իրաքի հետ համագործակցությունը սերտացնելու պատրաստակամությունը ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ պայքարում: