Մի քանի հրթիռ է արձակվել Աֆղանստանի նախագահական պալատի ուղղությամբ

92

Քաբուլում մի քանի հրթիռ է արձակվել նախագահական պալատի ուղղությամբ: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է «Սինհուա» լրատվական գործակալությունը ՝ վկայակոչելով տեղական հեռուստատեսությունը:

Գործակալության տվյալներով ՝ հրթիռներն արձակվել են Կուրբան Բայրամ տոնի առթիվ աղոթքի ժամանակ, որին մասնակցում էին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին և այլ բարձրաստիճան անձինք:

Զոհերի մասին տեղեկատվություն դեռ չի հաղորդվել: Արկերը պայթել են նախագահական պալատի մոտ:

Իր հերթին, աֆղանական 1TV հեռուստաալիքը հայտնել է, որ պալատի մոտ երեք պայթյուն է լսվել: