ՀԿՏԿ ՊՈԱԿ-ը գործարկել է Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ եռալեզու կայք

41

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը գործարկել է «Ադրբեջանի ռազմական հանցագործությունները» անվամբ նոր կայք: Կայքը աշխատում է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: 

War.karabakhrecords.info հասցեում գործող նոր կայքի նպատակը 2020 թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում և պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների, Արցախում հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման և այլ թեմաների վերաբերյալ փաստական տվյալների ներկայացումն է մեկ ընդհանուր բազայում: 
Կայքը բաղկացած է հետևյալ հիմնական բաժիններից՝
Ռազմական հանցագործություններ
Ռազմագերիներ
Մշակութային ցեղասպանություն
Ատելության խոսք
Վարձկաններ (սիրիացի ահաբեկիչների ներգրավումը պատերազմին և Թուրքիայի դերը)
Զեկույցներ (միջազգային և տեղական)

Կայքում ներկայացված տեղեկատվությունը անգլերեն և ռուսերեն լեզուներով տարածվում է նաև «Karabakh Records»-ի համապատասխան սոցցանցային հաշիվներում՝ Թվիթեր, Ֆեյսբուք, Տելեգրամ ևն:
Նյութերը դեռևս մշակման փուլում են: Առաջիկայում բոլոր բաժինները կհամալրվեն: Կայքը թարմացվող է, ունի նաև լրահոսային բաժին՝ ընթացիկ թեմաները ներկայացնելու համար: 
«Ադրբեջանի ռազմական հանցագործությունները» կայքում ամփոփվում են ՀԿՏԿ ՊՈԱԿ-ի բազայում հավաքված փաստերը, ապացույցները, որոնք ժամանակին նաև տրամադրվել են ՀՀ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների գրասենյակներին, ինչպես նաև այլ պետական գերատեսչությունների: Առանձին ուշադրություն է դարձվելու նաև միջազգային լրատվամիջոցների՝ Արցախյան երկրորդ պատերազմին ունեցած անդրադարձներին: 
Կայքը հասանելի է հետևյալ հղմամբ՝
https://war.karabakhrecords.info

Հարցերի և առաջարկների, ինչպես նաև թեմատիկային համապատասխան նյութեր, փաստական ապացույցներ ուղարկելու համար կարող եք կապվել հետևյալ եղանակներով՝

Էլ. Փոստ՝ [email protected]
Սոցցանցային հաշիվներ՝
https://t.me/KarabakhRecords
https://www.facebook.com/KarabakhRecords1988
https://twitter.com/karabakhrecords