Լրահոսը՝ 12։00–ի դրությամբ

9

Մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը․ ՊՆ

↪️Նախիջևանում ադրբեջանցի սպա է վիրավորվել

👉Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

➡️Վերջին միջադեպերի հետ կապված անհայտությունները դեռ շատ են, մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ․ Տիգրան Աբրահամյան

😷Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 194, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 227 716 է, մահվան դեպքերինը՝ 5684

😞Լոս Անջելեսում վերջին հրաժեշտն են տվել նշանավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանին․ նա կհուղարկավորվի Կոմիտասի անվան այգու պանթեոնում

🚒Հրդեհ՝ Էրեբունի փողոցում. տարհանվել է շենքի 15 բնակիչ. ԱԻՆ