Լիբանանից երկու հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ

68

Լիբանանի տարածքից երկու հրթիռ է արձակվել Իսրայելի հյուսիսային մասի ուղղությամբ: Այս մասին ասվում է երեքշաբթի օրը իսրայելական բանակի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Հրթիռներից մեկը կալանվել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, երկրորդն «ընկել է Իսրայելում բաց տարածքում»:

Իսրայելցի զինվորականները Լիբանանի տարածքից ավելի վաղ արձակված հրթիռներին պատասխանել են հրետանային կրակով: «Ի պատասխան Լիբանանից Իսրայելի հյուսիսի ուղղությամբ արձակված երկու հրթիռների, Պաշտպանության բանակի հրետանին հենց նոր հարված հասցրեց Լիբանանի տարածքին», ասված է հայտարարության մեջ:

Ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չկան: