Իսրայելի օդուժը հարձակումներ է գործել Սիրիայի հյուսիսի վրա

10

Սիրիական SANA պետական գործակալությունը հայտնում է, որ հուլիսի 19-ին՝ ժամը 23:37-ին, իսրայելական ինքնաթիռները հարձակվել են Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ նահանգի հարավային մասում գտնվող Ալ Սաֆիր տարածքի թիրախների վրա:

SANA-ի զեկույցում ասվում է, որ հարձակումը հետ մղելու համար գործի են դրվել սիրիական հակաօդային պաշտպանությունները, որոնք իբր խոցել են «հրթիռների մեծ մասը»:

The Syrian Observatory for Human Rights (SOHR) դիտորդական խումբը հայտնում է, որ հարվածներն իրականացվել են Ջեբեյլ ալ Վահ շրջանում գտնվող թիրախների ուղղությամբ, որտեղ գտնվում են Բաշար ալ Ասադի իշխանության հետազոտական կենտրոնը և պաշտպանական գործարաններ, ինչպես նաև իրանական բազան և զենքի պահեստները: SOHR-ի զեկույցի համաձայն՝ հենց իրանական զենքի պահեստներն էին դարձել իսրայելական հարձակման թիրախը: Զոհերի մասին չի հաղորդվում:

Դատելով սիրիական ԶԼՄ-ների հաղորդագրություններից՝ խոսքը Նաֆթալի Բենեթի՝ Իսրայելի վարչապետ դառնալուց հետո ՑԱԽԱԼ-ի (իսրայելական զինուժ) առաջին հարվածի մասին է  Սիրիայում: