Ինչո՞ւ է թիրախավորվել Երասխը․ «Հայաստանի Հանրապետություն»

27

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ՀՀ պաշտպանության նախարարությունը վերջին օրերին պարբերաբար հաղորդագրություններ է հրապարակում Երասխի հատվածում ադրբեջանական զինուժի հրաձգությունների վերաբերյալ: Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Երասխը…

Փորձենք այս հարցը քննարկել աշխարհատնտեսական ու աշխարհաքաղաքական տեսանկյունից. ինչո՞ւ են հենց Երասխից սկսել, արդյոք որովհետև Երասխը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային առանցքային կետերից մե՞կն է, և թյուրքը փորձում է այդ լոգիստիկայի նպատակահարմարությունը հարցականի տակ դնել, որպեսզի առաջ մղի իր Արևելք-Արևմուտք միջանցքի ծրագիրը և Սյունիքն էլ ներառի իր համար ձեռնտու տարբերակով։ Այս ամենը պատկերացնելու համար երկու փաստ պետք է համադրել. Իրանը խոսում է տարածաշրջանում նոր տրանսպորտային կառուցվածքի ձևավորման անհրաժեշտությունից՝ ներառելով Հայաստանը, Հնդկաստանը խոսում է Պարսից ծոց-Սև ծով մուլտիմոդալ միջանցքի ձեւավորումից՝ Հայաստանին դարձյալ առանցքային դեր տալով։ Թե ի՞նչ պետք է անի թուրք-ադրբեջանական եղբայրությունը, հասկանալի է՝ Հյուսիս-Հարավ լոգիստիկ ծրագրի ձեռնտու լինելը հարցականի տակ դնի՝ Երասխի հատվածում լարվածություն ստեղծելով»: 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։