Դանակով հարձակվել են Մալիի ժամանակավոր նախագահի վրա․ AFP

43

Զինված հարձակման է ենթարկվել Մալիի ժամանակավոր նախագահ Ասիմի Գոիտան: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է AFP-ն:

Երկու անհայտ անձինք «փորձել են դանակով հարվածել նրան» երկրի մայրաքաղաք Բամակոյի Մեծ մզկիթում Կուրբան Բայրամ տոնի առթիվ անցկացված աղոթքից հետո։ Նշվում է, որ Գոիտան չի տուժել, նրան տարհանել են դեպքի վայրից: