Առաջին անգամ փոխվել է օլիմպիական կարգախոսը

80

Միջազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է օլիմպիական նոր նշանաբանը ՝ «Ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ՝ միասին»: Որոշումն ընդունվել է այսօր կոմիտեի 138-րդ նստաշրջանում:

«Արագ, բարձր, ուժեղ» կարգախոսը (լատ. Citius, altius, fortius) առաջարկվել էր ժամանակակից Օլիմպիական խաղերի հիմնադիր Պիեռ դե Կուբերտենի կողմից և հաստատվել առաջին օլիմպիական կոնգրեսի կողմից 1894 թվականին: Նշանաբանի հեղինակն է ֆրանսիացի քահանա Անրի Դիդոնը։