Տեղ համայնքի սահմանին, ավելի ճիշտ մեր սահմանում ադրբեջանցիները պատանդ են վերցրել հայ կոմբայնավարին

96

Հայաստան դաշինքի անդամ Գեղամ Նազարյանը իր ՖԲ էջում գրում է, –

Տեղ համայնքի սահմանին, ավելի ճիշտ մեր սահմանում ադրբեջանցիները պատանդ են վերցրել հայ կոմբայնավարին, ցանկացել առգրավել կոմբայնը։ Սա նիկոլի gps ով գծված սահմանի հետեւանքներն են։

Խոստացել էի, որ նման ցանկացած միջադեպից հետո հիշեցնեմ քվեարկության արդյունքները։ Եւ այսպես, 1448 մարդ այս համայնքում քվեարկել է թուրքին իրենց մոտ բերած նիկոլի օգտին։ Այստեղ Հայաստան դաշինքը ստացել է 496 իսկ Պատիվ ունեմը 252 ձայն։

Արդար է չէ։ Հատկապես, որ համայնքապետը չի էլ հասկանում, որ ադրբեջանցիներն անգամ խորհրդային Հայաստանի սահմաններն են վերագծել հօգուտ իրենց։ Միայն հարցնո՞ւմ է՝ ախր էսպես ո՞նց են սահման գծել։

Մի՞թե այս ամենի մասին էին երազում սյունեցիները։ Մինչ նիկոլը, սահմանը Տեղից ուղիղ գծով հեռու էր 100 կմ, իսկ հիմա… Տեղ համայնքի նիկոլամոլներ, գիշերը ո՞նց եք քնում։