Պուտինն ու Ալիևը բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում

107

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 20-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ: Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել, ի թիվս այլ հարցերի, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման ընթացքը:

Ենթադրվում է, որ նախագահները կքննարկեն նաև ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հարաբերությունների հետագա ամրապնդման հիմնական խնդիրները`շեշտը դնելով առևտրի, ներդրումների և հումանիտար համագործակցության վրա: