Հոդվածաշար․ 100 տարի առաջ՝ 1921թ․ Կոստանդնուպոլսում չորս հայկական կուսակցությունների միավորմամբ հիմնադրվեց Ռամկավար Ազատական կուսակցությունը -մաս 10

107

          Azgonline.am-ը շարունակում է տպագրել պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանի հոդվածաշարը նվիրված ՌԱԿ հիմնադրման 100-ամյակին, –

Հոդվածաշարի նախորդ մասը, – 

    ՆՅՈՒԹ 12                               

ԳՐԻԳՈՐ  ՊԵՈԶԻԿՅԱՆ

Արմենական կուսակցության հիմնադիր անդամների շարքում նշանավորներից մեկը աննկուն գաղափարական գործիչ Գրիգոր Պեոզիկյանն էը: Հայոց ազատամարտի նվիրյալ, որը մի ձեռքում մերկացված սուրն է պահել, մյուսում` գրիչը: Ծնվել է 1865թ. Վանի Այգեստանի Թուխ Մանուկ թաղում: Նախնական կրթությունն ստացել է Ս. Հակոբի Ս. Ղուկասյան վարժարանում: Շուրջ մեկ տարի սովորել է Քաղաքամեջի Ուսումնատարած վարժարանում: Այնուհետեւ բախտ է ունեցել ուսումնառությունը խորացնելու Մ. Փորթուգալյանի հանրահայտ «Կեդրոնական Վարժապետանոցում», որն ավարտում է բարձր առաջադիմությամբ ու ողջ կյանքը նվիրաբերում ազգային-ազատագրական պայքարի սրբազան գործին:

Խրիմյանական եւ փորթագալյանական հեղափոխական քարոզներով ոգեշնչված երիտասարդը կանգնեց իր ուսուցիչների կողքին, մասնակցեց նրանց բոլոր ազգանվեր ձեռնարկներին ու շարունակելով նրանց ավանդները, դարձավ Արմենական կուսակցության ամենաակտիվ հիմնադիրներից մեկը եւ հավատարիմ մնաց իր ուխտին մինչեւ վերջին շունչը: Դեռևս Կեդրոնականում ուսումնառության տարիներին Պեոզիկյանը ակտիվ մասնակիցն ու ոգեշնչողներից մեկն էր «ամեն հեղափոխական գործերու»: Իսկ 1884թ. նա Կեդրոնականի այն 12 շրջանավարտներից մեկն էր, որոնք Մ. Փորթուգալյանի ղեկավարությամբ ստեղծեցին Արմենական կուսակցության նախասկիզբ «Գործակցական Միությունը»: Իր ուսուցիչներով ոգեշնչված նա գիտակցում է, որ հավաքական, կազմակերպված ուժերով պետք է աշխատել ազգի կողմից իրենց վրա դրված պարտականություններ կատարելու համար: Պեոզիկյանը հուշագրում է, որ Կեդրոնականի 12 շրջանավարտներից 9-ը հավաքվում էին Թերլեմեզյանների հնձանում` «Խսրի տանը» և պարզաբանում այն միջոցները, որոնցով հնարավոր կլիներ ժողովրդին դուրս բերել ընդարմացած վիճակից: Հենց այդ խումբն Էլ «Խսրի տանը» 1885-ի աշնանը հիմնադրում է Արմենական կուսակցությունը: Խմբի ամենաակտիվ անդամներից մեկը Գր. Պեոզիկյանն էր, որն առանց երկմտելու ընտրելով ազատության փշոտ ճանապարհը, քայլեց նրա խոչնդոտներով հարուստ ընթացքը` չերկնչելով դժվարություններից: Մ. Ավետիսյանի ղեկավարությամբ Գր. Պեոզիկյանը արմենական մյուս ընկերների հետ Վան-Վասպուրականում ծավալում են կրթալուսավորչական, քարոզչական, զինավարժական եւ զինատարական զգալի գործունեություն:

1895-ի աշնանը   Գր. Պեոզիկյանը զենքը ձեռքին կուսակից ընկերների հետ մարտնչում է քուրդ համիդեականների դեմ մեծ աղմուկ հանած Սարայի ու Բողազ- Քեսանի կռիվներում եւ ճեղքելով նրանց կրակե օղակը փրկում իր եւ ուրիշների կյանքը: Սակայն նա առավելաբար եղել է «կրթական ու քարոզչական գործունեություններու մարդը»: 1884-1892 թթ. նա դասավանդել Ֆ Վանի Հանկույսների, Արարուց եւ Երամյան վարժարաններում: 1896-1900 թթ. ուսուցչություն Է արել Թավրիզում` միաժամանակ հանդիսանալով ողջ պարսկահայքի ընդհանուր թեմական տեսուչը: 1908–1909թթ. նա Կահիրեի Գալուստյան վարժարանի ուսուցիչ էր եւ տնօրեն խորհրդի մշտական անդամ: 1910-1913 թթ. Ադրիանապոլսի հայկական վարժարանի տեսուչն էր, իսկ 1919-1922 թթ. Կ.Ֆ Պոլսի ազգային 22 որբանոցների խնամակալության ընդհանուր գործիչն էր: 1915 թ. եղերական դեպքերից հետո Պեոզիկյանը վանահայության հետ գաղթեց Արեւելյան Հայաստան եւ 1923-ին ուսուցիչ էր Լենինականի Արմենկոմի դպրոցում:

Պարգեւ, Շիկահեր, Ներսես եւ Ներսես Գրիգորյան ծածկանուններով Պեոզիկյանը աշխատակցել Է «Արմենիա», «ժողովրդի Ձայն», «Արեւ», «Պայքար», «Ապագա», «Արծվի Վասպուրականի» եւ այլ թերթերի, գրել հեղափոխական շնչով տոգորված, բայց եւ մշտապես սթափության եւ անաղմուկ գործելու, ավելորդ ցուցադրական գործելակերպից հեռու մնալու կոչերով շաղախված հոդվածներ, նամակ-կոչեր եւ այլ բնույթի նյութեր: Իսկ 1936-ին Արտաշես Նազարյանի հետ հիմնում, խմբագրում եւ Թեհրանում լույս Է ընծայում «Արուսեակ» աչքառու թերթը: Միաժամանակ մշտապես ակտիվ գործունեություն է ծավալել կուսակցական-կազմակերպչական ոլորտում: 1896-ին երբ փաստորեն զոհվեց Արմենական կուսակցության անդամների մեծ մասը, երբ «անգլուխ» մնացած ու Համիդյան գեհենի սարսափներում գալարվող արեւմտայությունն ու Արմենական կուսակցությունն աննախադեպ հիսաթափված ու թեւաթափ վիճակում էին, Գր. Պեոզիկյանն այն գործիչը եղավ, ով կարողացավ սթափվել համնդհանուր փախուստային հոգեվիճակից, բարձացրեց իր հուժկու ձայնը եւ գործի դնելով կազմակերպչական ողջ կարողությունները, համախմբեց Վան-Վասպուրականում եւ Պարսկահայքում ցաքուցրիվ եղած արմենականներին` համեմատաբար բարվոք վիճակի հասցրեց կուսակցության գրեթե դադարած գործունեությունը: 1907-ին նա անցավ Բուլղարիա, վերականգնեց ու աշխուժացրեց այստեղի արմենական մասնաճյուղն ու նրան միացնելով կենտրոնից դժգոհ ու Հեղափոխական միություն անունը որդեգրած տեղի հնչակյաններին, հիմնեց Գաղափարակցական Միությունը: 1908թ. Գր. Պեոզիկյանը ամենաեռանդուն մասնակցություն ունեցավ Միացյալ Հայ Հեղափոխական միության և դրա հենքի վրա շուտով ստեղծված Հայ Սահմանադրական Ռամկավար կուսակցության ստեղծմանը, որի ծրագրային դրույթների ու հիմնարար փաստաթղթի ստորագրողներից մեկը ազատագրական պայքարի համեստ մշակ Գր. Պեոզիկյանն էր: