Հայիթիի ժամանակավոր վարչապետը համաձայն է հեռանալ պաշտոնից

92

Հայիթիի վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը պատրաստ է հեռանալ պաշտոնից: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել երկուշաբթի օրը The Washington Post-ում հրապարակված հարցազրույցում:

Նրա պաշտոնը կզբաղեցնի Արիել Անրին, որին Նախագահ Ժովենել Մոիզը նշանակել էր կառավարության կաբինետի ղեկավար սպանությունից երկու օր առաջ: Ժոզեֆի խոսքով՝ պաշտոնը թողնելու որոշումը կայացվել է «հանուն երկրի շահերի» և Անրիի հետ բանակցություններից հետո:

Նախագահի սպանությունից հետո Ժոզեֆը երկրի կառավարումը վերցրել էր իր ձեռքը: Անրին, ով Մոիզի կողմից նշանակվել էր վարչապետի պաշտոնում, հայտարարել էր, որ հենց ինքը պետք է կառավարի հանրապետությունը մինչև նոր ընտրությունները՝ նշելով, որ չի կարծում, որ ներկայիս կառավարությունը լիարժեք է: