Իրանի հոգևոր առաջնորդը մահմեդական երկրներին կոչ է արել դիմակայել Արևմուտքի միջամտությանը

91

Մահմեդական երկրները պետք է ինքնուրույն կերտեն իրենց ապագան և դիմադրեն իրենց գործերին Արևմուտքի միջամտությանը: Այս կարծիքը հայտնել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ աշխարհի մահմեդականներին իր կոչի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք՝ իսլամի հետևորդներս, ովքեր ունեն մեծաքանակ բնակչություն, հսկայական տարածքներ և անթիվ բնական ռեսուրսներ, պետք է կերտենք մեր ապագան մեր միջոցներով և ռեսուրսներով, ինչպես նաև դիմագրավենք ագրեսիային, միջամտություններին և չարին, որոնց աղբյուրը արևմտյան տերություններն են» ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։

Խամենեին ավելացրել է, որ մուսուլմանական երկրների «հետամնացությունն ու կախվածությունը» նրանց «պասիվության ու անկարողության» արդյունք է: Ըստ նրա, դա պայմանավորված է այն փաստով, որ վերջին 150 տարվա ընթացքում այս երկրները, բացառությամբ եզակի դեպքերի, չեն կայացրել անկախ որոշումներ՝ դառնալով Արևմուտքի «միջամտության ու ագահության» զոհ: