Թրամփ․ Բայդենի նկատմամբ անվստահության պատճառով ամերիկացիները չեն շտապում պատվաստվել COVID-19-ի դեմ

100

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ երկրում պատվաստումների մակարդակի անկումը պայմանավորված է գործող ղեկավար Ջո Բայդենի վարչակազմի նկատմամբ ամերիկացիների վստահության բացակայությամբ: ՏԱՍՍ-ի համաձայն, այս մասին ասվում է Թրամփի հայտարարության մեջ:

Գարնանը Բայդենը նպատակ դրեց ամերիկացիների 70%-ին պատվաստել մինչև Միացյալ Նահանգների Անկախության օրը (հուլիսի 4), բայց դա չի հաջողվել իրականացնել:

«Նրա [Բայդենի] գործերը այնքան էլ լավ չեն», ընդգծել է Թրամփը: «Նա հետ է մնում ժամանակացույցից, և մարդիկ հրաժարվում են պատվաստումներից, քանի որ չեն վստահում նրա վարչակազմին, չեն վստահում ընտրությունների արդյունքներին և, իհարկե, չեն վստահում կեղծ լրատվամիջոցներին, որոնք հրաժարվում են ասել ճշմարտությունը»: