Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «Թալիբան»-ի 233 գրոհայինների ոչնչացման մասին

90

Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերը վերջին օրում ոչնչացրել են արմատական ​​«Թալիբան» շարժման 233 գրոհայինների, ևս 88-ը վիրավորվել են: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Աֆղանստանի Պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր էջում: Դրանից առաջ՝ կիրակի օրը Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր «Թալիբան» շարժման 136 զինյալների ոչնչացման մասին։

Միևնույն ժամանակ, հուլիսի 18-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտվեցին երկօրյա բանակցությունները աֆղանացի քաղաքական գործիչների պատվիրակության և «Թալիբան» շարժման ներկայացուցիչների միջև: Կողմերը պայմանավորվել են շարունակել խաղաղ բանակցությունները, սակայն հրադադարի հասնել չի հաջողվել: