OPEC+ երկրները քննարկում են հուլիսի 18-ին նախարարների հանդիպում անցկացնելու հարցը

100

OPEC + երկրները քննարկում են հուլիսի 18-ին՝ կիրակի օրը նախարարների հանդիպման անցկացումը, քանի որ դաշնակիցների հիմնական տարաձայնություններն արդեն կարգավորվել են, ՏԱՍՍ-ին հայտնել են OPEC-ի երկու աղբյուրներ: Բարձրաստիճան պատվիրակը հաստատել է, որ լուծվել են Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի միջև եղած տարաձայնությունները, սակայն չի մանրամասնել:

«Ամենայն հավանականությամբ հանդիպումը կկայանա վաղը: Այժմ մենք սպասում ենք պաշտոնական հաստատման», ասել են ՏԱՍՍ-ի զրուցակիցները:

Զրուցակիցների խոսքով՝ OPEC + հերթական հանդիպման օրակարգում ներառված կլինի մինչև այս տարվա վերջ նավթի արդյունահանման մակարդակի քննարկումը, ինչպես նաև OPEC + գործարքը մինչև 2022-ի ավարտը երկարաձգելու հարցը: