Կորած հայ զինվորները հայտնվել են Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում. Sputnik Արմենիա

130

Օրերս կորած երկու հայ զինծառայողները հայտնվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքում, ուրբաթ հայտնել են Sputnik Արմենիա-ի աղբյուրները:

Այժմ բանակցություններ են տարվում առաջիկայում նրանց վերադարձնելու ուղղությամբ:

Մինչդեռ պաշտպանության նախարարությունից Sputnik Արմենիա-ին հայտնել են, որ իրենք նման տեղեկատվություն չունեն: Ավելին, որոնողափրկարարական աշխատանքները ներկայումս շարունակվում են: Հայաստանի պաշտպանության նախարարությունը խորհուրդ է տալիս հետեւել պաշտոնական հաղորդագրություններին:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի լուսադեմին Սյունիքի մարզի Սեւ լճի մոտակայքում մառախուղի պայմաններում անհետացել էին զինծառայողներ Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը: Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ զինծառայողներն իրենց ամրակցված զինվորական ավտոմեքենայով կատարելիս են եղել իրենց ծառայողական պարտականությունները: Նախարարությունը նշել է նաեւ, որ ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների հետ քննարկվում է զինծառայողների՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելու հնարավորությունը: Երկուսն էլ զենք չեն ունեցել իրենց հետ: