Աֆղանստանի կառավարությունը թալիբներին կոչ է արել համագործակցել հանուն խաղաղության

90

Աֆղանստանի կառավարությունը կոչ է անում արմատական ​​«Թալիբան» շարժմանը համագործակցել երկրում խաղաղություն հաստատելու համար: Այդ մասին իսլամական հանրապետության նախագահ Աշրաֆ Գանին այսօր հայտարարել է Տաշքենդում միջազգային համաժողովի ընթացքում:

«Մենք թալիբներին կոչ ենք անում աշխատել Աֆղանստանի կառավարության հետ՝ [վիճահարույց] խնդիրները պատշաճ կերպով լուծելու և [պատերազմի] սպառնալիքները վերացնելու համար», ասել է Գանին:

Միաժամանակ նա մատնանշել է Աֆղանստանի կառավարության պատրաստակամությունը՝ «դեմ առ դեմ» բախվելու թալիբների հետ: Աֆղանստանի ղեկավարը նաև շեշտել է երկրում իրավիճակի կարգավորման անհնարինությունը առանց «տարածաշրջանային կոնսենսուսի» հասնելու՝ ավելացնելով, որ Աֆղանստանում պատերազմն ու անկայունությունը հսկայական ազդեցություն ունեն ամբողջ տարածաշրջանի վրա: