Ռուսաստանը դեմ է Քաբուլի օդանավակայանը պաշտպանելու Թուրքիայի ռազմական առաքելությանը

81

Աֆղանստանի հարցերով Ռուսաստանի նախագահի խորհրդական Զամիր Քաբուլովը պատասխանելով Քաբուլի միջազգային օդանավակայանը պաշտպանելու թուրքական ռազմական առաքելության հնարավոր սցենարի մասին հարցին՝ պատասխանեց, որ Անկարայի և Վաշինգտոնի նման համաձայնագիրը առանց Աֆղանստանի կառավարության կարծիքը հաշվի առնելու է տեղի ունեցել:

Նա շեշտեց, որ Աֆղանստանից ԱՄՆ և ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման ավարտից հետո թուրքական զինված խմբավորման ներկայությունը հակասում է Քաթարի Դոհա քաղաքում 2020 թ. փետրվարի 29-ին ձեռք բերված ԱՄՆ-Թալիբան համաձայնագրի դրույթներին:

Ռուս պաշտոնյան հավելեց, որ բացի Աֆղանստանում ԱՄՆ ռազմական արշավի ավարտից, թալիբները բացահայտորեն դեմ են ցանկացած արտաքին ռազմական ներկայությանը: «Սա նշանակում է, որ Թուրքիան պետք է լուծի Աֆղանստանի և Թալիբանի պաշտոնատար անձանց հետ Քաբուլի օդանավակայանի պաշտպանության գործում իր ռազմական ներգրավվածության հարցը», – ասաց Քաբուլովը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կարծիքին, նա ասաց. «Մենք հավատում ենք, որ Աֆղանստանում թուրքական ռազմական առաքելության շարունակումը ԱՄՆ և ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո կանխելու է Աֆղանստանում շուտափույթ կարգավորումը և ազգային հաշտեցման գործընթացի սկիզբը»:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը կոչ էր արել բանակցություններ վարել «Թալիբան» շարժման հետ` ավելացնելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է եղել շփումների մասին:

Կրեմլի խոսնակը լրագրողներին ասաց. «Իհարկե, Վլադիմիր Պուտինը ընթացքի մեջ է: Այս շփումները անհրաժեշտ են:  Հաշվի առնելով Աֆղանստանում տիրող լարված իրավիճակը և Աֆղանստանի և Տաջիկստանի սահմանին տեղի ունեցող զարգացումները, այդ բանակցություններն անհրաժեշտ են»:

©️ #ՓԱԿԱԳԻԾ