Իրանի հետախուզության նախարարն այցելում է Իրաք

57

Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզության նախարար Սեյեդ Մահմուդ Ալավին այսօր՝ չորեքշաբթի օրը, այցելել է Իրաք:

Ըստ աղբյուրների, Ալավին ժամանելով Բաղդադի օդանավակայան, այցելել է Իրանի Կորպուսի արտաքին զորքերի հրամանատար լեգենդար Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մահդի Մուհանդեսի նահատակության վայր:

Նա Բաղդադում հանդիպել է Իրաքի պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Բարհամ Սալեհի և Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քադհիմիի հետ:

©️ #ՓԱԿԱԳԻԾ