«Թալիբան»-ը զինադադարի առաջարկ է արել և նշել պայմանը

70

«Թալիբան» շարժումը դիմել է Աֆղանստանի կառավարությանը`երեք ամիս ժամկետով հրադադարի ռեժիմի առաջարկով: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Դոհայում Թալիբանի հետ բանակցություններում Աֆղանստանի կառավարության պատվիրակության անդամ Նադեր Նադերին: Փոխարենը, նրա խոսքով, թալիբները պահանջում են ազատ արձակել շարժման ձերբակալվածված 7000 գրոհայիններին:

««Թալիբան»-ը առաջարկել է եռամսյա զինադադար, բայց պահանջել է, որ Աֆղանստանի կառավարությունը իր կողմնակիցների թվից 7000 բանտարկյալ ազատի», Քաբուլում կայացած մամուլի ասուլիսում ասել է Նադերին, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը: «Սա լուրջ պահանջ է, մենք արդեն տեսել ենք, որ 5000 թալիբների բանտից ազատելը չի ​​բարելավել իրավիճակը և նույնիսկ հանգեցրել է իրավիճակի սրման», ասել է նա: