Բրիտանիա. «Եթե Թալիբանն իշխանություն ստանա, մենք կաշխատենք նրա հետ»

49

Երեկ (երեքշաբթի) լույս տեսած Daily Telegraph-ին տված հարցազրույցում Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ եթե «Թալիբան»-ը Աֆղանստանում գա իշխանության գլուխ և մտնի կառավարություն, ապա Բրիտանիան կհամագործակցի դրա հետ¹:

«Ինչ էլ որ լինի ներկայիս կառավարությունը, քանի դեռ այն հավատարիմ է միջազգային նորմերին, բրիտանական կառավարությունը կհարաբերվի դրա հետ», – ասաց նա՝ անդրադառնալով Աֆղանստանի կառավարության և «Թալիբան» շարժման միջաֆղանական երկխոսությանը:

Ուոլեսը շարունակեց նախազգուշացնել, որ «եթե նրանք (թալիբները) վարվեն մարդու իրավունքներին հակառակ», Բրիտանիան կվերանայի իրենց հետ ցանկացած հարաբերությունը:

Թալիբան-Բրիտանիա համագործակցության մասին հարցին Բրիտանիայի պաշտպանության նախարարը պատասխանել է, որ բրիտանա-թալիբանական համագործակցության հեռանկարները հակասական են:

«Այն, ինչ նրանք (թալիբները) հուսահատորեն ցանկանում են, միջազգային հանրության շրջանում ճանաչումն է: Նրանց անհրաժեշտ է ֆինանսական օգնության տրամադրում և աջակցություն երկիրը կառուցելու համար: «Դուք (« Թալիբան »-ը) դա չեք կարող անել (վերակառուցել Աֆղանստանը) ահաբեկչական ծածկույթով», – հավելել է բրիտանացի նախարարը: