Բայդենը հուլիսի 16-ին կմասնակցի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության առաջնորդների վիրտուալ հանդիպմանը

77

Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 16-ին մասնակցելու է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության առաջնորդների օնլայն հանդիպմանը:

«Ուրբաթ, հուլիսի 16-ին, նախագահ Ջո Բայդենը կմասնակցի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության վիրտուալ հանդիպմանը, որտեղ առաջնորդները կքննարկեն համաճարակն ավարտելու և համաշխարհային տնտեսական վերականգնմանն աջակցելը: Նախագահի մասնակցությունը ցույց կտա ԱՄՆ-ի ղեկավար դերը Հնդկական և Խաղաղ օվկիանոսներում, ինչպես նաև նախագահի նվիրվածությունը բազմակողմ հաստատություններին», ասված է հայտարարության մեջ: Մամուլի հաղորդագրության համաձայն, Բայդենը կընդգծի տարածաշրջանի կարևորությունը։

Բացի դրանից, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չորեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը կմասնակցի վիրտուալ հանդիպմանը: