Արտահոսքի պատճառով Բելգիայում անջատել են ատոմային ռեակտորը

138

Անցյալ գիշեր ջրածնի արտահոսքի պատճառով անջատվել է Բելգիայի հյուսիսում Դուլ ատոմակայանի ռեակտորը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է հինգշաբթի օրը Միջուկային վերահսկողության դաշնային գործակալության՝ կարգավորող մարմնի հրապարակած հայտարարության մեջ:

«Գիշերը գործարանի անձնակազմի կողմից դադարեցվել է «Դուլ-2» ռեակտորը, քանի որ գրանցվել էր գեներատորի ջրածնի սպառման կտրուկ աճ, ինչը վկայում է արտահոսքի մասին», տեղեկացրել է բելգիական կարգավորիչը:

Կայանում աշխատանքներ են սկսվել արտահոսքի որոնման և վերացման ուղղությամբ։ Օբյեկտի անձնակազմին և շրջակա միջավայրին վտանգ չի սպառնում: Դեպքը չի առաջացրել ռեակտորի շրջանում ճառագայթման ֆոնի փոփոխություն: