ԱՄՆ-ը կշարունակի միջուկային գործարքի շուրջ բանակցությունները

72

ԱՄՆ իշխանությունները կշարունակեն բանակցությունները Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ՝ չնայած ԱՄՆ իշխանությունների կողմից Թեհրանին ուղղված նոր մեղադրանքներին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

Երեքշաբթի ԱՄՆ իշխանությունները մեղադրեցին իրանական հատուկ ծառայություններին ամերիկացի լրագրողին առևանգելու և ԱՄՆ-ից դուրս փոխադրելու դավադրության կազմակերպման մեջ:

«Մենք երբեք Իրանին չենք գնահատել որպես դրական դերակատար համաշխարհային թատերաբեմում։ Միևնույն ժամանակ, մենք դեռ հավատում ենք, որ շարունակվող քննարկումներին մասնակցությունը բխում է Միացյալ Նահանգների շահերից, մեր ազգային շահերից։ Մենք կշարունակենք այդ բանակցությունները, կշարունակեք առաջ շարժվել դիվանագիտական ​​ճանապարհով, ինչը, կարծում եմ, բխում է մեր շահերից և շարունակում է կառուցողական լինել», Սպիտակ տան ներկայացուցչին է մեջբերում ՏԱՍՍ-ը: