ԱՀԿ ղեկավար․ Աշխարհը կորոնավիրուսային համաճարակի նոր ալիքի սկզբում է

87

Աշխարհը գտնվում է կորոնավիրուսային համաճարակի նոր ալիքի սկզբնական փուլում, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:

«Մենք այժմ երրորդ ալիքի սկզբնական փուլում ենք», ասել է նա ԱՀԿ-ի Արտակարգ կոմիտեի նիստում: Գործադիր տնօրենը ուշադրություն է հրավիրել անցյալ շաբաթ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի դեպքերի աճին, ինչպես նաև վարակի հետևանքներից մահացությանը: Նախորդ 10 շաբաթների անկումից հետո մահվան դեպքերն առաջին անգամ աճել են:

«Դելտա» տարբերակը վարակի փոխանցման ընթացիկ աճի գլխավոր շարժիչներից մեկն է, նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը։