Ռոհանի․ Իրանն անհրաժեշտության դեպքում կարող է ուրանը հարստացնել մինչև 90%

96

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկրի կարողությունները բավարար են ուրանի 90% հարստացման համար: Այդ մասին չորեքշաբթի օրը հաղորդել է Mehr գործակալությունը:

«[Իրանի հակառակորդները] ցանկանում էին, որ Ֆորդոյի միջուկային կայանը դադարի գործել, բայց դա տեղի չունեցավ: Ատոմային էներգիայի մեր կազմակերպությունը կարող է ուրան հարստացնել մինչև 20% և 60%: Եվ եթե մի օր մեր ռեակտորի աշխատանքի համար անհրաժեշտ լինի 90% հարստացված ուրան, մենք կարող է դա արտադրել»,ասել է Ռոհանին: