Պուտինն ու Լուկաշենկոն բանակցություններ են վարել Պետերբուրգում

64

Սանկտ Պետերբուրգում ավարտվել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները: Առաջնորդների հանդիպումը տևել է հինգ ժամ 20 րոպե: Այդ մասին ասված է Կրեմլի կայքի հայտարարության մեջ:

2021 թվականի սկզբից սա Բելառուսի ղեկավարի չորրորդ այցն է Ռուսաստան: Փետրվարի 22-ին Պուտինը և Լուկաշենկոն հանդիպեցին Սոչիում, ապրիլի 22-ին`Մոսկվայում, մայիսի 28-ին` կրկին Սոչիում:

Ընթացիկ բանակցությունների մասին նախապես չի հայտարարվել: Բացի դրանից, նախագահները որոշել են այս անգամ մամուլի հայտարարություններ չանել:

Կրեմլը ավելի վաղ հայտնել էր, որ ղեկավարները պետք է քննարկեն ռուս-բելառուսական առևտրատնտեսական համագործակցությունը, ընդհանուր խոշոր նախագծերի իրականացման ընթացքը և այն, թե ինչպես են համապատասխան նախարարություններն ու գերատեսչությունները կատարում Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարների հանձնարարականները ՝ ստեղծելու միութենական պետություն: