J&J պատվաստանյութը մեծացնում է Գիյեն-Բարե համախտանիշի ռիսկը

80

Ամերիկյան Johnson & Johnson (J&J) ընկերության կորոնավիրուսային պատվաստանյութի օգտագործումը կարող է մեծացնել հազվագյուտ աուտոիմուն հիվանդության զարգացման ռիսկը: Այս մասին նշված է ԱՄՆ սննդի և դեղերի վարչության թարմացված առաջարկություններում:

Ինչպես նշվում է ԱՄՆ Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարությանն առընթեր այդ կարգավորող մարմնի կայքում, կան տեղեկություններ, որոնց համաձայն, այս պատրաստուկի օգտագործումը «մեծացնում է Գիյեն-Բարե համախտանիշի ռիսկը պատվաստումից հետո 42 օրվա ընթացքում»:

Դա ծայրամասային նյարդերի աուտոիմուն խանգարում է, ուղեկցվում է մկանների թուլությամբ և զգայական խանգարումներով: Կարգավորիչը շարունակում է վստահ լինել, որ Johnson & Johnson պատվաստանյութի օգուտները շատ ավելին են, քան հնարավոր վնասները: Նրանք շեշտում են, որ այս հիվանդության դրսևորման հավանականությունը «շատ ցածր է»: