Պակիստանը հավանաբար կճանաչի Կիպրոսի թուրքական հատվածի անկախությունը

69

Հուլիսի 11-ին Պակիստանի դեսպանատան հյուպատոսական խումբը սկսել էր եռօրյա այցը Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն: Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի նախագահ Էրսին Թաթարն ընդունել է Պակիստանի դեսպանության պատվիրակությանը:

Հատկանշական է, որ պաշտոնական շրջանառության մեջ կիրառվում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն անվանումը:

Այժմ թուրք փորձագետները քննարկում են Թուրքիայի դաշնակիցների կողմից Հյուսիսային Կիպրոսի ճանաչման հնարավորությունը, ներառյալ՝ Պակիստանի կողմից։ Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Էրդողանը խոստացել է կարևոր հայտարարություն անել Հյուսիսային Կիպրոսի վերաբերյալ: